Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախարարը պարտավոր էր ներկա գտնվել նիստին․ խոսքը ՀՀ բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին է․ անդրադառնալով փաստին, որ առողջապահության նախարարը ներկա չի եղել ՍԴ նիստին, որտեղ վիճարկվում է 14 օրը մեկ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնելու կամ պատվաստվելու մասին հրամանը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ճեպազրույցում։
«Նախարարության ներկայացուցիչներին ես հարցեր չունեմ․ իրենք չեն ընդունել պարտադիր պատվաստման հրամանը։ Այդ խայտառակ հրամանն ընդունել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը առողջապահության նախարարն է։ Խնդիրներից մեկը, որը ներկայացրի, հենց դա է․ մեկ մարդը չի կարող նման ծավալի կարգավորող հարցեր որոշել միանձնյա՝ իր կաբինետում նստած։ Այսօր, երբ ՍԴ-ում հենց իր ընդունած ակտն է վիճարկվում, գործընկերային առումով էլ ճիշտ չէ պատասխանատվությունը թողնել գործընկերների վրա»,- հավելեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիներին պետք է ճիշտ բացատրել, որ Քովիդի դեմ պայքարի՝ այս պահին գոյություն ունեցող լավագույն միջոցը պատվաստումն է։
«Հայ մարդուն զոռով ծախսի տակ դնելով՝ արդյունք չեն ստանալու։ Երբեք ուշ չէ կոմունիկացնելու համար։ Գործընթացն ի սկզբանե ճիշտ չի գնացել։ Օրինակ՝ սկանդինավյան երկրներում կոմունիկացնողները հենց ոլորտի մասնագետներն են․ ոչ մի նախարար, քաղաքական գործիչ, որը զրո առնչություն ունի առողջապահության ոլորտի հետ, չի կանգնում և խոսում, թե ինչ է կորոնավիրուսը և ինչ է պետք անել։ Խոսում են մասնագետները, և մարդիկ լսում են նրանց»,- ասաց պատգամավորը։