|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ կառույցն առաջիններից էր, որ աջակցության ձեռք մեկնեց Արցախին: Հանրապետության նախագահի խոսքով՝ «Իզմիրլյան» հիմնադրամի շնորհիվ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կրթական, ականազերծման և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն արցախահայության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին հայրենանվեր գործունեության համար` ընդգծելով կառավարության՝ հետայսու ևս ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
«Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ: