|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:
Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ և ԱՀ գործընկեր կառույցների միջև եղած համագործակցության մակարդակն՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումն Արցախի ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում կրթության որակյալ մակարդակ ապահովելու համար:
Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ Արցախ են ժամանել նախարարության բոլոր պատասխանատուների հետ, և այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը: