կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 13:29
Տնտեսական

Դոլարի փոխարժեքը կանցնի՞ 500 դրամի շեմը

Դոլարի փոխարժեքը կանցնի՞ 500 դրամի շեմը

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով` ֆինանսական շուկայում արժութային տատանումներն անպայման թողնում են իրենց ազդեցությունը, բայց դրանք չեն կարող իսպառ բացակայել: Ըստ նրա` դրամական վայրիվերումները միայն թղթադրամներով պայմանավորված չեն, ավելի շատ պայմանավորված են տվյալ երկրի տնտեսությամբ:

«Արտահանման, ներմուծման կտրվածքով ունենք ոչ ցանկալի հարաբերակցություն: Տնտեսությունը պետք է ունենա զարգացման միտումներ, որով պայմանավորված, արժույթը կունենա իր կայուն արժեքը: Ներմուծումն այնքանով է ցանկալի, որ հնարավոր կլինի ավելի էժան ապրանք բերել: Ներմուծումը մեզ մոտ արտահանումից մեծ է եղել, մենք ինչ ստեղծում ենք, չենք սպառում, որը լավ բան չէ: Հայաստանն իր տնտեսական կապերով Ռուսաստանի հետ է համագործակցում»,- ասաց Բոստանջյանը:

Նրա խոսքով` մեր երկրում դոլարի փոխարժեքի` 500 դրամի շեմն անցնելու խնդիր չկա, դա պետք է սահուն կերպով արվի: «Մեր Կենտրոնական բանկը` իր դրամավարկային քաղաքականությամբ, ամեն ինչ անում է, որ գնային ճնշումները չլինեն մեզ մոտ: Սա ռիսկեր է պարունակում: Կտրուկ արժեզրկման պայմաններում գնաճը կբարձրանա»,- նշեց նա: