|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք: Ապաքինվել է 4 պացիենտ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1773 է, ապաքինմանը` 1345: Վարակման դեպքերից 25-ն արձանագրվել է Աջարիայում: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: