|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում վերջին 1 ամսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվողների զգալի մասը 20-40 տարեկան է: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքիայում վերջին 1 օրվա ընթացքում անցկացված 96․842 թեստի արդյունքում գրանցվել է վարակի 1578 նոր դեպք: 24 ժամում մահերի թիվը հասել է 53-ի, ինչը վերջին շաբաթների ամենամեծ թիվն է:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1013 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 251.105 մարդ, իսկ 1102 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչ այժմ, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 279․806 և մահվան 6․673 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 779.539-ի։