|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Անցյալ մեկ օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 3545 մարդու մոտ. այս մասին գրում է Gazeta-ն՝ օպերատիվ շտաբի հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Ընդհանուր առմամբ, կորոնավիորուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 149 հազարը, մինչ օրս արդեն բուժվել է 31 496 մարդ (օրական 2 583 մարդ): Օրվա ընթացքում ևս 71 մարդ մահացել է COVID-19-ից. մահացածների ընդհանուր թիվը 1 651 է, իսկ նախորդ օրը Մոսկվայում գրանցվել էր կորոնավիրուսային վարակի 3 238 նոր դեպք:
Մոսկվայի մարզում 24 ժամվա ընթացքում վարակման 898 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 253 հիվանդ, 3 մարդ մահացել է: