Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավի Սան Դիեգո շրջանում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հրդեհի մակերեսը կազմում է 9 850 ակր (շուրջ 3 986 հեկտար), այն տեղափակված է 1 տոկոսով»,- ասվում է հայտարարության մեջ:
Բնական հրդեհ է մոլեգնում Կալիֆոռնիայի կենտրոնական մասի Սիեռայի ազգային արգելոցում: Բռնկումն առաջացել է սեպտեմբերի 5-ին եւ ընդգրկել ավելի քան 14,5 հազար հեկտար հողատարածություն: Առնվազն 150 մարդ հրե շրջափակման մեջ է, նրանց տարահանում է պահանջվել:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը սեպտեմբերի 6-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի հինգ շրջանում բնական հրդեհների պատճառով: Այդ միջոցները տեղական իշխանություններին հնարավորություն են տալիս օգտվելու որոշ լրացուցիչ հիմնադրամներից եւ ավելի շատ միջոցներ գործի դնելու հրդեհի հետեւանքները վերացնելիս: Դա, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում փրկարարական կամ վերականգնողական աշխատանքներում ներգրավելու ԱՄՆ Ազգային գվարդիան: Բացի դրանից՝ շրջանի իշխանությունները կարող են պարզեցված սխեմայով անհրաժեշտ պարեն գնել:
Հրդեհը նահանգի տարածքում արագորեն տարածվում է շոգ եւ չոր եղանակի պատճառով։