Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտված է. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, ընտրությունների համար գրանցվել է 66 կուսակցություն:
Հանձնաժողովին ընտրություններին մասնակցելու համար ընդհանուր առմամբ դիմել էր 78 կուսակցություն: Այստեղից 12-ին մերժել են գրանցումը:
«Համապատասխանաբար, ընտրական վարչությունը ընտրական գործընթացի ամենակարևոր մասն ավարտել է:
Քաղաքական կուսակցությունների համար հաջորդ փուլը կլինի քաղաքական ցուցակների ներկայացումը, որը կուսակցությունը-քաղաքական միավորումը պետք է ներկայացնի ԿԸՀ-ի նախագահին (ոչ ուշ քան հոկտեմբերի 1-ը), որից հետո այդ ցուցակները կստուգվեն և կսկսվի նշված կուսակցական ցուցակի գրանցման գործընթացը:
Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, կուսակցությունը-ընտրական միավորումը յուրաքանչյուր մեծամասնական ընտրական շրջանում ներկայացնելու է Վրաստանի խորհրդարանի մեկական անդամի (ոչ ուշ քան հոկտեմբերի 1-ը)»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: