կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 14:32
Աշխարհ

Բելառուսի ընդդիմությունը հայտարարությամբ է հանդես եկել

Բելառուսի ընդդիմությունը հայտարարությամբ է հանդես եկել

Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ ղեկավար կազմի անդամ Լիլյա Վլասովայի ձերբակալությունը հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից ընդգծում է իշխանությունների՝ երկխոսության գնալու անպատրաստակամության մասին։ 

Ընդդիմության պնդմամբ՝ Վլասովայի ձերբակալությունն ու խորհրդի այլ անդամների՝ Օլգա Կովալկովայի և Սերգեյ Դիլևսկու նկատմամբ հաստատված վարչական կալանքները, ինչպես նաև Համակարգող խորհրդի ստեղծման փաստով քրեական գործի հարուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ճնշում։

Այս առնչությամբ հայտարարությունում ասվում է. «Իշխանությունների գործողություններն ուղղված են Համակարգող խորհրդի աշխատանքի ապակազմակերպմանը և վկայում են այն մասին, որ իշխանությունը հետաքրքրված չէ հանրային երկխոսությամբ և բանակցային ուղով ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ»: