կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-31 11:43
Սպորտ

Մեսին և Ռոնալդուն միասին կխաղան ՊՍԺ-ում. Պանկրատ

Մեսին և Ռոնալդուն միասին կխաղան ՊՍԺ-ում. Պանկրատ

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ֆաբրիս Պանկրատն Le Parisien-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն կխաղան փարիզյան ակումբի կազմում 2021 թվականին, իսկ թիմի գլխավոր մարզիչ կդառնա Խոսեպ Գվարդիոլան, որն այժմ ղեկավարում է «Մանչեսթեր Սիթ»-ին: 

Նա, մասնավորապես, ասել է. «Ես իմ կարծիքը կհայտնեմ: Մանչեսթերը սարսափելի մոխրագույն և անձրևոտ քաղաք է: Շատ պատճառներ ունեմ ենթադրելու, որ Մեսին կտեղափոխվի Փարիզ: Ռոնալդուն նրան կմիանա 2021 թվականին, և Գվարդիոլան՝ նույնպես: Մտածում եմ՝ Գվարդիոլան և Մեսին արդեն զրուցել են: Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, ասել է նրան. «Մենք փոխելու ենք ամեն ինչ: Ես ցանկանում եմ քեզ տեսնել Մանչեսթերում, բայց գնա Փարիզ և մի՛ մտահոգվիր, հաջորդ տարի ես կմիանամ»: Ես իրավիճակն այսպես եմ տեսնում: Եվ այդ ժամանակ ՊՍԺ-ի կարգախոսը՝ «Մեծ երազանքը», ձեռք կբերի իրական իմաստ: Սա կլինի աշխարհում առաջին թիմը, որը կհամախմբի գերաստղերի՝ Ռոնալդու, Մեսի, Նեյմար և Մբապե, և նրանք կունենան խենթ մարզիչ»։