Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պակիստանում երեք օր տևած մուսոնային անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 90 մարդ է մահացել, վնասվել է ավելի քան հազար տուն։ Այս մասին հայտնում է «The Guardian» պարբերականը:
Երկրի տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտնել է, որ Կարաչի քաղաքում փողոցներն ու տները ողողվել են կեղտաջրերով։
Այստեղ չափազանց հին կոյուղատար համակարգերը հեղեղվել են հորդառատ անձրևների հետևանքով։
Անձրևների պատճառով հարավային Սինդի նահանգում զոհվել է 31 մարդ, իսկ Հայբեր-Պահտունհվա նահանգում՝ 23-ը:
15 զոհ է գրանցվել հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում, ևս 8-ը մահացել են Փենջաբ նահանգում, 13 մարդ զոհվել է երկրի հյուսիսում գտնվող այլ շրջաններում, այդ թվում 3-ը՝ Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրի հատվածում։
Նշվում է, որ փրկարարները, կամավորները և զինվորականները հարյուրավոր մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականացրել։ Հարյուրավոր տուժածներ ստիպված են եղել որոշ ժամանակով իրենց հարազատների տանը կացարան գտնել։