Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչեւ 2028 թվականը կստեղծվի BrahMos գերաձայնային թեւավոր հրթիռը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության (ՀՁ) համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը:
«Այսօրվա դրությամբ BrahMos գերաձայնային հրթիռի ստեղծման հարցը բաժանված է երկու փուլի. առաջինը՝ 4-5 թափ արագությամբ հրթիռի ստեղծում՝ մինչեւ 2024-25 թվականները, երկրորդը՝ 6-7 թափ արագությամբ հրթիռի ստեղծում՝ մինչեւ 2026-27 թվականները»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ «Բրամոս»-ի մասնագետներն արդեն փորձարկել են հրթիռի առանձին բաղադրիչներ եւ ագրեգատներ, որոնք թույլ են տալիս այդպիսի հզորություններ զարգացնել:
«Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության՝ հրթիռների արտադրության պատվերների պորտֆելը, չնայած համավարակին, կես տարվա ընթացքում ավելացել է մեկ միլիարդ դոլարով»,- պատմել է ՀՁ-ի համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը:
Մինչդեռ այս տարվա փետրվարին պորտֆելը կազմել է 4,5 մլրդ դոլար:
Նրա խոսքով՝ ամենաբարձր 40 տոկոսը բաժին է ընկնում ցամաքային զորքերի պատվերներին, 30-ական տոկոս բաժին է ընկնում ռազմաօդային ուժերին եւ ռազմածովային ուժերին՝ առափնյա զորքերով:
Երրորդ երկիր հրթիռների մատակարարման առաջին արտահանական պարտավորագիրն առաջվա պես պլանավորվում է կնքել մինչեւ այս տարվա վերջը:
«Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունը, որն ստեղծվել է 1998 թվականին, մասնագիտանում է տարբեր բազավորման գերձայնային հրթիռների ստեղծման բնագավառում: