Փոխարժեքներ
11 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.08 |
EUR | ⚊ | € 433.28 |
RUB | ⚊ | ₽ 4.5993 |
GBP | ⚊ | £ 505.12 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 525 բնակիչ։
61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք: