|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուլիսի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Այս մասին Yerkir.am-ը տեղականում է Շիրակի մերզպետարանի ֆեյսբուքյան էջից:
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7178 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 25-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5824 նմուշառման հետազոտություն, հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 956 քաղաքացի, նրանցից 279-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 445 բնակիչ։
49 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք։