Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 29-ի՝ ժամը 11։30-ի, դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 86-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4․174 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 28-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2․820 նմուշառման հետազոտություն, հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 263 բնակիչ։
37 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք»։