կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 15:40
Աշխարհ

Թուրքիան Իսրայելի համար շատ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Իրանը

Թուրքիան Իսրայելի համար շատ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Իրանը

Ըստ «The Times»-ում Ռեջեր Բոյսի հոդվածի՝ Իսրայելի հետախուզության` «Մոսսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ իրանական ուժը փխրուն է, և որ իրական սպառնալիքը գալիս է Թուրքիայից:

Մոսսադից Յոսի Քոենը այս մեկնաբանությունը արել է եգիպտացի, էմիրաթցի և սաուդցի գործընկերների հետ զրույցի ընթացքում:

Ըստ Բոյսի՝ Քոենը խոսել է ոչ թե այն մասին, որ Իրանն այլևս իրական սպառնալիք չէ, այլ այն մասին, որ Իրանի դեմը կարելի է առնել՝ օգտագործելով պատժամիջոցներ, էմբարգո, հետախուզության փոխանակման և գաղտնի ռեյդերի միջոցով:

Թուրքիայի հարկադրանքի դիվանագիտությունը՝ Մերձավոր Արևելքում անզգուշորեն հաշվարկված ռիսկի շնորհիվ, այլ տեսակ մարտահրավերներ է առաջացրել Արևելյան Միջերկրական ծովում ռազմավարական կայունության համար»:

Հոդվածում շեշտվում է, որ ՆԱՏՕ-ն այլևս ուժ չէ, որը կարող է պահել հույն-թուրքական հարաբերությունների կայունությունը:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայի՝ թշնամիների և քավության նոխազների մշտական որոնումը հոգնեցնում է նույնիսկ նրա կողմնակիցներին և գործնականում զրկում նրան տարածաշրջանում իր ընկերներից:

Էրդողանի խելահեղ ձգտման մեջ՝ վերահսկելու Արևելյան Միջերկրական ծովն ու Միջին Արևելքը, նա ամեն անկյունում թշնամիներ է հավաքում՝ ստանալով միայն ամուր աջակցություն Քաթարից, Ադրբեջանից և Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայված Ազգային համաձայնության կառավարությունից,  որի ՄԱԿ-ից ստացված ժամկետը լրացել է 2017-ի դեկտեմբերին: