|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հյուսիսատլանտյան դաշինքը սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի համար: Այս մասին Յենս Ստոլտենբերգը ասել է Reuters-ին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի համար և չունի ռազմական օբյեկտներ տարածաշրջանում: Մենք մնում ենք զգոն, պաշտպանելով ինքներս մեզ և պատրաստ ենք կանխել ցանկացած ագրեսիա ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ », - ասել է Գլխավոր քարտուղարը:
Օգոստոսի 16-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերը մոբիլիզացվում են Բելառուսի սահմանների մոտ: