|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է ստուգայցերը մայրաքաղաքում եւ մարզերում: Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերի պահպանումը:
Երևանում դիտարկված մարզասրահներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել է յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել է ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։
Մշտադիտարկումները շարունակվել են նաև Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ ևս խախտումներ են գրանցվել․ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ։
Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել պարետի կողմից սահմանված նորմերը։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: