կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 20:22
Հասարակություն

ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում

ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերն այսօր ուժեղացված ստուգայցերը շարունակել են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում:
 
Վերահսկողական աշխատանքների տիրույթում են եղել բուժհիմնարկները, ստոմատոլոգիական կաբինետները, դեղատները, բանկերի մասնաճյուղերն ու մեծ ու փոքր խանութները:
 
Ընդհանուր առմամբ, ստուգայցի ընթացքում համաճարակային իրավիճակը ոչ այնքան բարվոք պատկեր է արձանագրել:
ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում, եղել են նաև դիմակ չկրելու, ախտահանման աշխատանքները պատշաճ չկատարելու դեպքեր:
 
Տեսչականի մասնագետները իրազեկում, զգուշացնում և հորդորում են տնտեսվարողներին հետևողականորեն պահպանել անվտանգության նորմերը, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։