|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում նաև Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական արձանագրվող այսքան դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը»,- այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ պնդեց․ «Դժվար թե կարողանանք արձանագրել կտրուկ անկումներ, սակայն նման կառավարելիության վիճակը պահելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանվեն»:
Արսեն Թորոսյանին ասածը հաստատելով Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Կայունություն ասվածը հարաբերական է և այն կարող է ցանկացած պահի դառնալ անկայուն: Վարակման դեպքերը հուլիսի համեմատ կրկնակի նվազել են և եթե համարժեք չարձագանքվի, ապա կարող ենք վերադառնալ հուլիսի վիճակագրությանը։ Մենք գիտենք, որ 100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու»:
Մանրամասները՝ տեսանյութում․