Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ ներկայացրել է կորոնավիրուսի համաճարակի իրավիճակը աշխարհում եւ Հայաստանում:
«2020-ի ապրիլի 16-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց ստիպված էինք երկարացնել եւս մեկ ամսով, որովհետեւ ճգնաժամը հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում:
Մինչ այժմ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2 181 508 մարդ, մահացել է 147 337 մարդ, առողջացել՝ 552 264 մարդ:
Հայաստանում ունեցել ենք 1201 դեպք, 402 առողջացած եւ ցավոք 19 մահվան դեպք:
Մահացածների միջին տարիքը 73,8 է: Բոլոր մահացածները ունեցել են ուղեկցող հիվանդություններ:
Ապրիլի 17-ի դրությամբ, բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ է 1700 մարդ, ինքնմեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: Չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական եւ պետական կառավարման հմակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի:
Հիվանդանոցային տեղերի մոտ կեսը գրեթե միշտ թափուր է եղել: Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշն է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվել են դեպքեր, երբ բուժման կարիք ունեցող բազմաթիվ քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում:
Մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շնորհակայություն հայտնեց բուժաշխատողներին:
«Հենց առաջին օրից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեր մեկուսացված քաղաքացիների համար, նրանք ապահովված են սննդով, հյուրանոցային համարներով եւ բուժսպասարկմամբ: Այս օրերին տարբեր երկրներից ապահովվել է հազարավոր մեր քաղաքացիներն վերադարձը Հայաստան, ինչն իրականացվել է ինչպես բյուջեի, այնպես էլ կազմակերպությունների եւ բարերաների աջակցությամբ: բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան առաջնահատկություններից է այն, որ երբեք մեզ մոտ չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը, ինչը ցավոք արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր գործարարներին, այնպես էլ ՌԴ-ի, Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, որոնք ջանքք չեն խնայում հայաստանյան բեռների փոխադրումն ապահովելու համար»,-ընդգծեց Փաշինյանը: