Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի հանրապետությունը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը»,- այս մասին այսօրլրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտելով. «Եթե ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա անպայման Հայաստանը ճանաչելու էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու՝ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ ԶՈւ հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի ԼՂ բնակչությանը: Երբ արդեն իսկ առաջին օրը մեր հրամանատարների և զինվորների հաստատակամությամբ կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը, կարծում եմ՝ ավելորդ փութաջանությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին, իսկ որ հետագայում այդ քառօրյան վերածվեց նաև մեր դիվանագիտական հաղթանակի, կարծում եմ՝ այստեղ որևէ կասկած չկա»:
Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․