Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 20-ից 31-ը տեղի կունենա սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որը միտված է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը : Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը: Լրագրողները հարցրեցին, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, քանի որ հայաստանը ամենաբարձր մակարդակներով արտահայտել է իր դժգոհությունը այդ հարցի հետ կապված, իսկ ռուս պաշտոնյաներից ոմանք խոսում են այն մասին, որ Ռուսաստանը հետևություներ է արել Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալների վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ հայկական կողմը դժգոհություններ ունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալների վերաբերյալ, իսկ ռուսական կողմը հայտարարում է, որ կնվազեցնեն վաճառվող զենքի ծավալները: Այս ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը բավական արդյունավետ է ընթանում: Առաջին վարկով նախատեսված զենքը ամբողջությամբ մատակարարված է, կա պայմանավորվածություն այդ աշխատանքը շարունակելու»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարությանը, թե Ռուսաստանից մեծ ծավալով զենք գնող պետությունները կարող են հայտնվել պատժամիջոցների տակ, փոխնախարարը նշեց, որ պատժամիջոցները իհարկե մտահոգիչ են, սական Հայաստանն ունի իր անվտանգությունը ապահովելու խնդիր, և դրանում Հայաստանը ելնելու է իր շահերից:Փոխնախարարի խոսքով` կա միտում զարգացնելու ռազմական ոլորտում համագործակցությունը Չինաստանի, Սերբիայի ու Լեհաստանի հետ: