| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Միացյալ Նահանգները թանկ կվճարի, եթե գործի ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով անցյալ տարվա դեկտեմբերին նախագահի թեկնածու Ջո Բայդենի կողմից արված հայտարարությունը, որում նախկին փոխնախագահը մտահոգություն է հայտնել նկատմամբ ներկայիս վարչակազմի քաղաքականության վերաբերյալ։
«Բայդենի՝ Թուրքիայի վերաբերյալ վերլուծությունը հիմնված է անթաքույց անտեղյակության, ամբարտավանության և կեղծավորության վրա: Թուրքիային պատվերներ տալու օրերն ավարտվել են: Բայց եթե դեռ կարծում եք, որ կարող եք դա անել, կարող եք փորձել: Դուք կվճարեք դրա համար», - գրել է Քալընը Twitter-ում:
2019 թվականի դեկտեմբերին Բայդենը զրուցել էր «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագիրների հետ, սակայն հանդիպման տեսանյութը օգոստոսի 15-ին հայտնվել է թուրքական տիրույթում՝ հսկայական աղմուկ բարձրացնելով: «Կարծում եմ, որ մենք պետք է բոլորովին այլ դիրքորոշում որդեգրենք նրա նկատմամբ [Էրդողան], որպեսզի պարզ լինի, որ մենք աջակցում ենք ընդդիմությանը», - նշել էր ԱՄՆ նախկին փոխնախագահը:
Բայդենի հարցազրույցը մեկնաբանել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: «ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունները արտացոլում են այն խաղը, որը նրանք խաղում են Թուրքիայի հետ, ինչպես նաև նրանց միջամտողական մոտեցումը: Նման հայտարարությունները չեն համապատասխանում ժողովրդավարական արժեքներին և թուրք-ամերիկյան հարաբերությունների ոգուն», - ասել է Ալթունը: