|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ. երեքշաբթի հաղորդել է Anadolu-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրական ծովում, Կիպրոսում, Աֆղանստանում, Արցախում, ինչպես նաև համաճարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարը:
Քալընն ու Սալիվանը ցանկություն են հայտնել հաստատել ամուր, երկարաժամկետ և կառուցողական հարաբերություններ երկու երկրների միջև: Նրանք համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի ամրապնդման անհրաժեշտության, տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու քայլերի հարցում: