Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 17-ին, Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և քաղաքական խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանի և ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ:
Բարի գալուստ մաղթելով հյուրերին, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը կարևորել է քաղաքական ուժերի միջև համագործակցությունը՝ ընդգծելով արտաքին քաղաքական ճակատում միասնական օրակարգով հանդես գալու անհրաժեշտությունը: Իր խոսքում, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն նշել է ՀՅԴ՝ համազգային շահերին նպատակաուղղված գործունեությունն ու առանցքային դերակատարությունը՝ ազգային արժեքների պահպանման և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ու միասնության ամրապնդման գործում: Այնուհետև՝ Ա. Վանեցյանն անդրադարձել է իր ղեկավարած կուսակցության նպատակներին ու ծրագրերին, ներկայացրել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են պետական հիմքերի ամրապնդումը, ներքին համերաշխությունը, ինչպես նաև Հայկական զույգ պետականությունների դերը՝ ազգային արժեքների պահպանման և սերունդների հայեցի դաստիարակության գործում՝ որպես ազգային անվտանգության բաղադրիչ:
Այնուհետև՝ քննարկվել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին միասնական քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կուսակցությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ առաջիկայում ևս մտքերի փոխանակության և գործնական աշխատանքեր իրականացնելու առիթներ կստեղծվեն: