Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-08-08 13:05
Քաղաքական

Հայրենիք վերադարձը Դաշնակցության կողմից 70 տարիներ ի վեր փայփայվող նվիրական երազ էր. Գևորգ Ղուկասյան

Հայրենիք վերադարձը Դաշնակցության կողմից 70 տարիներ ի վեր փայփայվող նվիրական երազ էր. Գևորգ  Ղուկասյան

Քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ  Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

30 տարի առաջ, 1990 թվականի հենց այս օրը, դեռևս խորհրդային Հայաստանում Հ Յ Դաշնակցությունը պաշտոնապես բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը։

Իսկ 1990 թվականին նախորդող մի քանի տարիների ընթացքում Դաշնակցության արածի մասին հայտնի է ընդամենն այնքան, որքան կարելի է:

Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր ժողովրդի ռազմաքաղաքական մտքի անօրինակ խոյանքի, մեր ժողովրդի պատմության մեծագույն և ամենաերկարակյաց քաղաքական կազմակերպության հայրենիք վերադարձի հոբելյանի առիթով։

Հայրենիք վերադարձը Դաշնակցության կողմից 70 տարիներ ի վեր փայփայվող նվիրական երազ էր։

Հավերժ խոնարհում Հայրենիքի զոհասեղանին նահատակված հարյուրավոր մեր ընկերների լուսե հիշատակի առաջ։

Մեր երթը՝ Հանուն Միացյալ Հայատանի, հանուն զարգացած ու արդիական Հայաստանի, հանուն բովանդակ հայության, հանուն հայկականության անկասելի է...

Շնորհավորում եմ