Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1989 թվականին ավելի քան 70 տավա խորհրդային տարագրությունից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վերադարձավ Արցախ՝ իր կազմակերպական ողջ ներուժով սատարելու արցախահայության ազգային- ազատագրական պայքարին:
Հենց այս նշանակալի իրադարձությանն է նվիրված փետրվարի 13-ին Ստեփանակերտի «Եվորպա» հյուրանոցում ազդարարված «ՀՅԴ-ն Արցախում. հետադարձ հայացք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, դասախոսներ, ուսանողներ, երիտասարդներ:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ ցուցադրված նմուշները վերաբերում են Դաշնակցության վերադարձին Արցախ, ներկայացված են ՀՅԴ առաջին պաշտոնական դրոշը, առաջին ծրագիրը, կանոնագիրը, զանազան գրություններ, արձանագրություններ:
Ցուցահանդեսում առանձին տեղ է հատկացվել Արցախյան շարժման երկու ամենահայտնի դաշնակցական գործիչների՝ Արթուր Մկրտչյանի և Աշոտ Ղուլյանի, անձնական իրերին:
Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ ներկայացված ցուցանմուշներից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հադրութի Դաշնակցության կազմակերպության գրությունն առ այն, որ Արթուր Մկտրչյանը Ստեփանակերտում բնակվելու պատճառով տեղափոխվում է Ստեփանակերտի կազմակերպության խմբերից մեկը: Փաստաթուղթն առաջին անգամ է հրապարակվում և սպառիչ պատասխան է այն խոսակցություններին, թե արդյո՞ք Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր:
«Դաշնակցության գործունեությունն Արցախում միշտ հարթ չի անցել, մենք ունեցել ենք ժամանակաշրջան, երբ բազում դժվարություններ ու հետապնդումներ են եղել, որի վերաբերյալ ևս բազում փաստաթղթեր են ներկայացվել: Օրինակ, Շուշիի Արամ Մանուկյան վարժարանի բացման և փակման, Դաշնակցության պաշտոնական գրանցումը մերժելու մասին փաստաթղթերը»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը՝ ավելացնելով, որ փաստաթղթերին ծանոթացողը վերադառնում է 1990-ական թվականներ:
Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է մեկ շաբաթ:
Ցուցահանդեսից հետո «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում մեկնարկել է Արցախում ՀՅԴ գործունեությանը նվիրված միջազգային գիտաժողովը:
aparaj.am