Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի վերջո, Արթուր Վաղարշյանին առաջադրեց որպես Սահմանադրական դատավորի թեկնածու: Իսկ ավելի վաղ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ Կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին: Եվ այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը, որոնք գտնվում են Վահե Գրիգորյանի ազդեցության տակ, դեմ են Կառավարության ու Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուներին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց մի մասը դեմ է նաեւ Արթուր Վաղարշյանին, որը մեկ անգամ արդեն առաջադրված եւ հենց «Իմ քայլ»-ի կողմից մերժված է եղել: Վերջինիս ընտրությունը տապալվել էր 2019 թվականի մայիսի 29-ին պատգամավորների 30 «կողմ» եւ 53 «դեմ» ձայներով: Իսկ մինչ այդ Ազգային ժողովը չէր հաստատել նաեւ նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին եւ էմիլ Բաբայանիև (ավելի ուշ՝ եւս մեկ անգամ առաջադրումից հետո Գրիգորյանն ընտրվել էր): Ստացվում է՝ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչեւ մայիսի 30-ը հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն, եւ Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: Այսպիսով՝ այսօր մի իրավիճակ ունենք, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության մի մասը դեմ է նրանց: Խոսք պատգամավորների այն թեւի մասին է, որը գտնվում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ազդեցության տակ եւ հենց նրա լոբբինգով շարժվելով էլ՝ դեմ են արտահայտվում հատկապես Վահրամ Ավետիսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում