Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ՝ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից մեկը համարվող Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը. հայտնում է «Ակօս»-ը:
Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հղված նամակում Բեքչյանը մասնավորապես հայտնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց՝ մյուս բնական թեկնածուների իրավունքների խախտման պատճառով:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի է համարել մնացյալ 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը՝ դա որակելով իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար:
Իր զորակցությունը հայտնելով թեկնածություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և միաժամանակ կոչ է արել մյուսներին՝ նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման կոչով էր հանդես եկել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: