|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ԱՄՆ-ում սատկել է Բեդդի անունով հովվաշունը. այս մասին գրում է National Geographic-ը, նշելով՝ Բեդդին դարձել է երկրում առաջին շունը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Շունը սատկել է հուլիսի 11-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլին, 7-ամյա շան մոտ հայտնաբերվել էին դժվարացած շնչառության նշաններ, իսկ հունիսի սկզբին նրա մոտ կորոնավիրուսի առկայություն էր հաստատվել։
Բժշկական քարտի տվյալներով՝ կենդանին ունեցել է նաև օնկոլոգիական հիվանդություն. աատկելու հստակ պատճառը կպարզի փորձաքննությունը։
Նշենք՝ մինչ այս Նահանգներում կորոնավիրուս էր հաստատվել նաև վագրի, առյուծի, ինչպես նաև 2 կատվի մոտ։