|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ սենատը միաձայն օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝ 2 տրիլիոն դոլար է տրամադրվելու կորոնավիրուսի պատճառով աշխատանքի չգնացողներին և տարբեր բիզնեսներին. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters լրատվական գործակալությանը հղումով։
Նշվում է՝ այդ գումարից միլիարդավոր դոլարներ տրամադրվելու են անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը:
Հավելվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ստորագրել օրինագիծը՝ իր աշխատանքային սեղանին հասնելուն պես։
Նման մեծածավալ ու մասշտաբային օրինագիծը երբևէ Կոնգրեսի կողմից հաստատված ամենախոշոր տնտեսական օժանդակությունն է: 2 տրիլիոն դոլարից 500 մլրդը կուղղվի կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, միաժամանակ ամերիկյան միլիոնավոր ընտանիքներ կստանան յուրաքանչուրը 3000-ական դոլար: