կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 23:02
Հասարակություն

Վաշինգտոնում ռեկորդ Է սահմանվել ամսվա ընթացքում ամենաշոգ օրերի քանակով

Վաշինգտոնում ռեկորդ Է սահմանվել ամսվա ընթացքում ամենաշոգ օրերի քանակով

Վաշինգտոնում ջերմաչափի սյունն անցած 28 օրերից 26-ի ընթացքում բարձրացել Է մինչեւ Ցելսիուսի 32 աստիճան: Հուլիսի 28-ին սահմանված ռեկորդի մասին հաղորդել է The Washington Post թերթը. գրում է ՏԱՍՍ-ը:

Անցյալ համանման ռեկորդը՝ ամսվա ընթացքում 25 ամենաշոգ օրեր, սահմանվել է 2011 թվականի ամռանը: Մայրաքաղաքի օդերեւութաբանները կարծում են, որ մինչեւ օգոստոսի սկիզբը ջերմաստիճանը կշարունակի ամեն օր բարձրանալ մինչեւ Ցելսիուսի 32 աստիճան: Ըստ որում մայրաքաղաքում արդեն 32 օր անընդմեջ գիշերը ջերմաստիճանը չի իջել Ցելսիուսի 21 աստիճանից: 2016 թվականի ամռանն այդպիսի օրերի թիվը եղել է 35: 2019 թվականի ամառն ԱՄՆ-ի մայրաքաղաքում դարձել է վերջին տարիների ընթացքում ամենաշոգ ամառներից մեկը. գրեթե 60 օր Վաշինգտոնում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 32 աստճանը: 2018 թվականին արձանագրվել Է 45 այդպիսի օր:

Իսկ ռեկորդը սահմանվել է 1980 թվականին եւ կրկնվել 2010 թվականին, երբ 67 օր ջերմաստիճանը կազմել է Ցելիսուսի 32 աստիճան եւ ավելի: Անցյալ տարվա հուլիսը մայրաքաղաքում դարձել է ամենաշոգը 1955 թվականից ի վեր. ամսական միջին ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի 28 աստիճան: