կարևոր
19138 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-23 14:38
Տնտեսական

Յունիբանկը վարկառուների քանակով Հայաստանում առաջատարներից է․Մեսրոպ Հակոբյան

«Յունիբանկն առաջիններից էր, որ Հայաստանում  ներդրեց Google Pay ու Apple Pay ծառայությունները, անցյալ տարի շահագործվեց Visa Direct ծառայությունը, որով հնարավոր է աշխարհի որևէ կետում վայրկենապես կատարել փոխանցումներ՝ մի քարտից մյուսը»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ բանկային քարտի շուրջ կառուցվում է ժամանակակից քարտի կյանքը և դժվար է պատկերացնել բանկի հաճախորդ ,որը քարտապան չէ։ Ըստ Մեսրոպ Հակոբյանի՝ Հայաստանում կտրուկ աճել են անկանխիկ շրջանառությունները։  

«Յունիբանկը վարկառուների քանակով Հայաստանում առաջատարներից է․  ունենք, գրեթե, 350 հազար հաճախորդ-վարկառու, բանկի հիմնական քաղաքականությունն  ուղղված է դեպի մանրածախ բիզնեսը ։ Այս պահին մեր քարտապանների քանակը գերազանցում է 200 հազարը, գերակշռող մեծամասնությունը Visa քարտապաններն են, որը պայամնավորած է ինչպես այդ քարտերի հարմարավետությամբ, այնպես էլ  այն լրացուցիչ ծառայություններով , որ մենք կարող ենք տրամդրել։  Ակնկալում ենք , որ 2024թվականի համար մենք մեծացնելու ենք քարտապանների թիվը․ 2024 թիվը օպտիմիստական ենք դիտարկում , քարտային բնագավառում ակնկալում ենք աճ»,-ասաց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Նշենք, որ Visa-ն և Յունիբանկն այսօր  հայտարարել են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին, 2024 թ․ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ, կընձեռվեն եզակի հնարավորություններ։ Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև՝ գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝  Օլիմպիական խաղերը տեսնելու։

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը։ Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով։ Յուրաքանչյուր ամիս, պատահականության սկզբունքով, կընտրվեն 4 մասնակիիցներ , որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք։ Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը։ Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն։ Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամդրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ։

Մանրամասն՝ տեսանյութում։