|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԼԳԲՏ համայնքի կողմնակիցներն ակցիա են իրականացրել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում` ԼԳԲՏ դրոշներ են ամրացրել քաղաքի հիմնական արձանների, այդ թվում` Քրիստոսի և Կոպեռնիկոսի արձանների վրա. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է EADaily-ն:
Սադրիչները սոցցանցերում նաև «մանիֆեստ» են հրապարակել, որում իրենց արարքը որակել են «փոթորիկ» ու «գրոհ»:
«Քանի դեռ ինչ-որ մեկն այս դրոշից վատ է զգում կամ «անտեղի» համարում, մենք հանդիսավորությամբ խոստանում ենք սադրել»,- ասվում է «մանիֆեստում»:
Ոստիկանության տվյալներով` դեռևս ոչ ոք չի ձերբակալվել: Յուրաքանչյուր դեպքով ոստիկանները միջոցառումներ են իրականացնում` հնարավոր ականատեսներին ու մեղավորներին գտնելու համար:
Ի դեպ, վերջերս Եվրամիությունը Լեհաստանի ֆինանսավորման հարցը կապել է «օրենքի գերակայության» հետ: Մի շարք փորձագետներ համարում են, որ այդ կերպ Բրյուսելը շանտաժի է ենթարկելու Վարշավային, որպեսզի նա հրաժարվի ավանդական ընտանեկան արժեքներից: