կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 19:37
Քաղաքական

Մեր իրական բարեկամների արձանները կանգնեցվե՞լ են, ցանկը վերջացե՞լ է․ Ա․ Եղիազարյան

Մեր իրական բարեկամների արձանները կանգնեցվե՞լ են, ցանկը վերջացե՞լ է․ Ա․ Եղիազարյան

Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այո, ինքը շատ բան է արել է Հնդկաստանի համար։ Ինչպես որ Թուրքիայի համար շատ բան է արել Քեմալ Աթաթուրքը։

Բայց ինչու՞ պետք է իր արձանը ՀՀ-ում կանգնի։ Հայաստանի ու հայ ազգի բոլոր իրական բարեկամների արձանները կանգնեցվե՞լ են ու ցանկը վերջացե՞լ է, որ արդեն ուզում ենք Սևրի դաշնագրի սահմաններով Հայաստանին դեմ արտահայտվողի արձանը կանգնեցնել։

Է, կանգնացնել-կանգնացնել է՝ անկապ, արձաններից՝ Սիմոն Բոլիվարի արձանը ավելի լավ է ՀՀ-ում կանգնեցրեք, պայքարել է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների անկախության համար։ Գոնե Հայաստանի տեղը չգիտեր ու ոչ մի վատ բան ոչ ասել, ոչ էլ արել է ի վնաս հայության։

Հ.Գ. Կողմ եմ հայ-հնդկական սերտ ու բարեկամական կապերի հաստատմանը։ Բայց ո՛չ անպատվախնդիր էթնոսի ներկայացուցչի կարգավիճակով։ Ճկուն ու խելացի մոտեցում է պետք։ Թեմա՞՝ որքան ասես»։