Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Լենինգրադյան փողոցի վրա շինթույլտվություն տալու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբան Տիգրան Աթանեսյանը հաղորդում է ներակայացրել Գլխավոր դատախազին, ԱԱԾ ու ՀՔԾ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա, սակայն, համոզված է, որ Մարությանը չի կենթարկվի պատասխանատվության:
«Համոզված եմ, որ իրավապահները պահելու են Կարգին Հայկոյին, քանի որ նրան սխալմամբ ընտրել է ընտրողների 80 տոկոսը։ Նա առաջին ծիծեռնակն էր «թավիշի», որը դժբախտություն է դառնում բոլորիս ու առանձին-առանձին քաղաքացիների համար»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ պրոցեսը նոր է սկսել և երկար է տևելու:
Փաստաբանը վստահեցնում է որ այդ հասցեում քաղաքապետը տվել է շինարարության թույլտվություն շենքերից մեկի հիմքի կառուցման համար, որն ավարտված հանցակազմ է, քանի որ հիմքերի թույլտվություն իրավական դաշտում գոյություն չունի, դա հնարել են, որ փորձաքննության չուղարկեն նախագիծը։ Նա կանխատեսում է, որ հիմքը կկառուցեն, հետո հարկ-հարկ կառուցելու թույլտվություն կտան։
Աթանեսյանն ասաց, որ այսօրինակ խախտումները քաղաքում բազմաթիվ են։
«Իմ կարծիքով, քաղաքաշինական ոլորտի խախտումները, ինչի մասին շատ է խոսվել, այս իշխանության օրոք ստանում են նոր՝ այլասերված տեսք»,-ասաց նա:
Խոսելով իր և ընտանիքի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի մասին Տիգրան Աթանեսյանը վստահություն հայտնեց, որ դա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իր հանդեպ․ զգում է, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում:
«Այսինքն, նորմալ է, որ քո կնոջ ու երեխաների վրա 4 հատ ստահակ հարձակվում են: Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ: Իմ ընտանիքի անդամները նույնպես հարցաքննվել են, առերեսումներ են եղել: Ես զգում եմ, որ հանձնարարություն կա այդ ստահակներին փրկելու: Որովհետեւ եթե դա չլիներ երկրի բարձրագույն իշխանության կողմից հանձնարարություն, այդ մարդիկ վաղուց կունենային մեղադրանք: Ես դա գիտեմ, ես իրենցից չեմ սպասում արդարություն: Արդարությունը կլինի իր ձևով, իր ժամանակին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքների հոդվածով հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: Նոր զարգացումներ առայսօր չկան։
Մանրամասն՝ տեսանյութում․