կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 13:43
Հասարակություն

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի տղան ծեծե՞լ է երգիչ Հ.Տ. Հայկոյին

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի տղան ծեծե՞լ է երգիչ Հ.Տ. Հայկոյին

Hraparak.am-ը գրում է, որ երեկ ուշ երեկոյան «90’s» ակումբում, որը գտնվում է Բրյուսովի անվան համալսարանի մոտ, ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։ Ակումբը պատկանում է հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (Հ.Տ. Հայկո)։

 

Ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի որդին՝ Մհերը, իր ընկերների հետ։ Նրան, ըստ ականատեսների, «ֆեյս-կոնտրոլ» իրականացնողներն ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովեցրել նրան, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին։

 

«Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղի բնակչությունը մասնակից է դարձել դրան: Հրավիրվել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք, որոշ լուրերով, ոչինչ չանելով, հեռացել են, իսկ որոշ լուրերով՝ իրենք էլ են ծեծի ենթարկվել: Ի դեպ, դեպքի վայրը կարեւոր է նրանով, որ մոտակայքում է ապրում նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։

 

Մենք կապվեցինք նաեւ Հայկի հետ՝ պարզելու, թե ինչն ինչպես է եղել: Նա շատ անտրամադիր էր ու ընկճված, խոսելիս անընդհատ հազում էր, սակայն, ինչպես եւ սպասում էինք, լսելով հարցը, բոլորովին չզարմացավ, բայց հերքեց լուրը. «Ես տարածքում չեմ եղել, չգիտեմ ինչի մասին է խոսքը»,- գրում է կայքը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: