կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-07-28 19:56
Հասարակություն

Սեռական փոքրամասնություններն ու հայ ազգը. Վ. Ղազանչյան

Սեռական փոքրամասնություններն ու հայ ազգը. Վ. Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Դեպքերը զարգանում են ահավոր արագությամբ: Սեռական փոքրամասնությունների պրոպագանդան արդեն մեր դպրոցներն է մտնում:

Մեծամասնությունը պարտվում է փոքրամասնությանը: Ով պիտի պաշտպանի մեծամասնության շահերը, եթե աշխարհով մեկ գեյության ակտիվ պրոպագանդ է գնում:

Ֆիլմերում պարտադրվում են գեյ հերոսներ, ընդ որում ամպայման դրական դերերում:

Նույնիսկ մանկական գրքերում դա ներկայացվում է որպես սովորական երևույթ:

Եվ ամենացավալին այն է, որ այս հարցում, հայ ազգը միակամ չի:

Հայաստանցիներն ու ռուսահայությունը միահամուռ են (Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, այդ պրոպագանդայի արգելքը պետական մակարդակի վրա է):

Իսկ Եվրոպաներում և Ամերիկայում ծնված, կամ երկար ժամանակ ապրած մեր հայրենակիցների (Սերժ Թանգյան, Արսինե Խանջյան) մեծամասնության կարծիքով դա անխուսափելի երևույթ է, որի դեմ հնարավոր չի և պետք էլ չի պայքարել:

Եվ օրինակ են բերում ոչ թե աստվածաշունչը, այլ զանազան վավերագրական ֆիլմեր, որտեղ ցույց է տրվում, որ այդ բարքերը օտար չեն և կենդանական աշխարհին:

Բայց առաջին հերթին՝ կենդանական աշխարհում բացակայում են լեզբիական խաղերը: Իսկ երբեմն հանդիպող արվամոլությունը, ուժեղի՝ թույլին ստորացնելու նվաստացնելու, հնազանդության մեջ պահելու ձևերից մեկն է, ես կարծում եմ:

Իմ քրոջ ընտանիքը, որ արդեն երեսուն տարի է՝ ապրում է Գերմանիայում, դարձել է լրիվ թալերանտ այդ հարցերի շուրջ: Նույնիսկ իմ հարսը, որ ինչ որ ժամանակ ապրել է ԱՄՆ - ում, ասում է. «ինձ այդ հարցերը չեն հուզում»:

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, մի խոսակցություն մեջ բերեմ, որ կայացել է մի տարի առաջ:

- Քեռի դու ինչ կանեիր, եթե Արտաշը (իմ միակ տղան) գեյ լիներ:

- Կամ իրեն կսպանեի, կամ ինձ:

- Է քեռի ՝դու ռասիստ ես:

Ահա վճարը առաջադեմ Եվրոպայում ապրելու, սովորելու հնարավորության դիմաց:

Ինտերնետում հնչող պրոպագանդան մեր ջահելների հոգեբանության մեջ նույնպես կարողացել է ճեղք առաջացրնել:

Իմ Հայաստանցի տասներեքամյա թոռնուհին նույնպես հակված է պաշտպանելու այդպիսիների իրավունքերը:

Ես չեմ հասկանում, այն հզոր ուժերին, որոնք գուցե երկրագնդի ազգաբնակչության թիվը կարգավորելու նպատակով նման գաղափարներ են առաջ մղում (օրինակ Եվրոպայում հիմա շատ են այն տղամարդիկ, որոնք վիրահատվում են երեխա չունենալու համար): Միթե նրանք չեն հասկանում, որ դրանով վտանգում են քրիստոնեություն դավանող սպիտակ ռասսայի գոյությունն իսկ:

Որովհետև ոչ մահմեդական աշխարհում, ոչ մյուս ռասաների մոտ նման քարոզ գոյություն չունի:

Իսկ բազմացման տեմպերը անհամեմատելի են (Չինաստանի և Հնդկաստանի բնակչությունը, համարյա երկրագնդի բնակչության կեսն է կազմում):

Միթե մենք, որ հազարավոր տարիներ, նույնիսկ սեփական պետություն չունենալու պայմաններում կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը, պիտի ձուլվենք, կորչենք պատմության թատերաբեմից, մեր դարավոր մշակույթը տանելով մեզ հետ:

Իհարկե մենք կպայքարենք, գոնե Հայաստանցիներով, որովհետև սա ավելի պակաս վտանգավոր ծրագիր չի, քան այն, որ որոճում է մեր արյան դարավոր թշնամին»: