Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Սկզբում ես #Լիզբոն5-ը միանշանակ չեմ ընդունել։
Խառը զգացողություններ ունեցա, երբ առաջին անգամ իմացա, որ 1983-ին 19-21 տարեկան 5 հայ երիտասարդներ պայթեցրել են իրենց։
Երևի 7 կամ 8 տարի առաջ էր դա։ Ես հասկանում էի նպատակը, գիտեի նաև Զինյալ պայքարի մասին, հասկանում էի, որ խոսքը նոր Թեհլիրյանների ու Երկանյանների մասին է, որոնցով միշտ եմ հիացել։ Բայց ինձ անընդհատ թվում էր, որ վճարված գինը չափազանց բարձր էր։
Մտածում էի՝ գուցե նպատակին կարելի էր հասնել այլ ճանապարհներով։ Մտածում էի նաև, որ ընդամենը մի քանի տարի անց է սկսվել Արցախյան շարժումը ու անընդհատ պատկերացնում էի, որ այս տղաները կարող էին բեկումնային դերակատարություն ունենալ հենց Արցախում։
Չնայած այս բոլոր մտքերին՝ իրենց արածն անվերապահ ընդունում էի, որպես գերագույն զոհաբերություն, բացարձակ անձնվիրումի եզակի օրինակ։
Այս բոլոր մտքերն ու զգացողություննեն ինչ-որ խորը տեղում էին։ Բավական չձևակերպված ու ես շարունակում էի իմ գործունեությունը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ-ում, Պատանեկան միությունում աշխատում էի պատանիների հետ։ ՈՒ ամեն անգամ, երբ որևէ գործից առաջ կողմնորոշվել էր հարկավոր` ես ակամայից հիշում էի Լիզբոնի տղաներին։
Երբ երկընտրանք էր առաջանում անձնական որևէ գործի ու ի շահ հանրության գործելու՝ կողմնորոշիչը դառնում էին Լիզբոնի տղաները։
Երբ պատանիներին պետք էր ներկայացնել վեհանձնության ու հայրենասիրության փշաքաղեցնող օրինակներ՝ առաջինը միշտ Լիզբոնն էի հիշում։
Տարիներ առաջ այս տեսանյութը տեսա ու զգացի, որ իմ մեջ երկար ժամանակ առկախ մնացած մի հարց ստացավ էիր պատասխանը։
Տարիների խառը մտքերի ու իրար խառնված զգացողությունների արաքինց ծնվեց պատասխանը։ Ես հասկացա` ինչի Արամ Մանուկյանը հրաժարվեց պատվաստանյութից, հասկացա ինչի Կարոտը մենակ գնաց ընկերոջ հետևից, ինչի Պետոն ինքը գնաց զինակցին փրկելու, ինչի տղերքը գնացին Լիզբոն։
Որովհետև հարատևելու համար ազգերին հերոսներ են պետք։ Անառարկելի հեղինակություններ ու նվիրյալներ են պետք, որոնց օրինակով ինձ նման մարդկանց հնարավոր կլինի պատկերավոր բացատրել, որ սեփական եսից այն կողմ ու դրանից վեհ ավելի մեծ արժեքներ կան, որոնց համար արժե զոհասեղանին դնել ամենը։
Մարդիկ են պետք, որոնցով սերունդներ կդաստիարակվեն, որոնց կուզենան նմանվել, որոնցով կառաջնորդվեն։
Տեսնյությում Շուշիի առանձնակի գումարտակի տղաներն են, ովքեր, փաստորեն, ոչ միայն մարզվում ու Արցախ էին մեկնում նաև Լիզբոնի տղաների պատմությունը լսելով, այլև Արցախում միմյանց ոգևորում էին Լիզբոնի մասին երգելով»։