Լիզբոնի հինգ հայորդիների անձնազոհության 35-րդ տարելիցի կապակցությամբ երեկ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կենտրոնական վարչության քարոզչական հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել ջահերթ:
Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ Լիբանանի Օգնության միության «Աչաքս Պուլղուրճեան» բժշկական կենտրոնից ջահերով ուղղվել են դեպի Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատուն` հարգանքի տուրք մատուցելու 35 տարի առաջ իրենց կյանքը հայությանը և Հայ Դատին զոհած Վաչե Տաղլյանի, Սեդրակ Աճեմյանի, Սիմոն Յահնիյանի, Արա Քրջլյանի և Սարգիս Աբրահամյանի հիշատակին:
Հասնելով գերեզմանատուն` ներկաները մոմերով ու ծաղիկներով ուղղվել են դեպի հինգ հերոսների դամբարանը, ուր տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն: