|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության հետ կապված, Լավրովը շեշտել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու և կոնֆլիկտի կողմերի վրա զսպող ազդեցության անհրաժեշտությունը՝ իրադրության հետագա սրացումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ռուսական կողմը նշել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը՝ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով։
Լավրովն ու Չավուշօղլուն նաև օրակարգային այլ հարցեր են քննարկել։