Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ իրականության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ աշխարհագրական օբյեկտները իրենց տարածքում կապված որևէ իրադարձության բերումով անվանակոչվում են ինչ-որ անուններով: Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերի`Վարդենիս և Չքնաղ գյուղերի միջնատարածքում գտնվում են Հոռոմի և Քյոռօղլիի քարափները:
Հոռոմի քարափ: Տարածաշրջանում սովորույթ է եղել` Համբարձման տոնին երիտասարդ աղջիկները բարձանում էին այստեղ և յոթ գույնի ծաղիկներ հավաքում, հետո սարերի աղբյուրների ջուրը իրար վրա ցողում, ապա մի-մի թեյնիկ ջուր վերցնում և հասցնում իրենց տները: Այդպիսի արշավներից մեկի ժամանակ էլ աղջիկների խումբը քարափի գլխին նկատում է արծվի բույն: Հոռոմ անունով մի համարձակ աղջիկ բարձրանում է քարափի վրա, որպեսզի բռնի արծվի ձագերին և հենց կռանում է, որ վերցնի սրատես արծիվը հայտնվում է և իր թևերով սկսում է հարվածել Հոռոմին` չկարողանալով խույս տալ գիշատիչ թռչնի ճանկերից Հոռոմը քարափից ցած է ընկնում և մահանում: Դեպքից հետո երեք օր ու գիշեր հորդառատ անձրև է տեղում և համագյուղացիները չեն կարողանում գյուղ իջեցնել աղջկա մարմինը և դա նրանց հաջողվում է միայն չորրորդ օրը, երբ դադարում է անձրևը:
Մնիչև 1990-ական թվականների վերջերը այս քարափի լանջերց շրջանի գյուղերի դպրոցական երեխաները հավաքում էին իրենց առաջին ձնծաղիկները, բարձրանալով այստեղ նրանք երգեր էին հորինում համարձակ աղջկա մասին:
Աղջկա մասին բազմաթիվ երգեր են հորինել տեղի հովիվներն ու նախրորդները: Բազմաթիվ երիտասարդ հովիվներ իրենց սիրելի էակին առաջին անգամ սեր են խոստովանել հենց այս քարանձավի հարակից թաքստոցներում:
Հոռոմին ավելի հետաքրքիր երգեր են ձոնել յայլա (սարերի վրա գտնվող արոտավայր, որտեղ ամռանը պահվում էին կոլտնտեսությունների անասունները) բարձրացող և այնտեղից իջնող կթվորուհիները:
Ստորև լուսանկարները ներկայացնումեն քարափը տարբեր դիրքերից.
Քյոռօղլիի քարաքափ: Այս քարափի պատմությունը նույնքան բովանդակալից չէ, որքան Հոռոմի քարափինը, Քարափի անվանակոչության պատմությունը մի փոքր առասպելական է: Ըստ այդ պատմության արևելյան առասպելների և վեպերի հերոս Քյոռօղլին իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ եղել է Ապարանում և այս սարերով փորձել է անցնել դեպի ներկայիս Կոտայքի մարզ հենց այս քարափների մոտ էլ մութը վրա է հասել և Քյոռօղլին գիշերը անցկացրել է քարափի խորշերից մեկի մեջ, որն առ այսօր կոչվում է Քյոռօղլու տուն:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ