|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Արայի» սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանության կամ սպանության վերաբերյալ վարկածների մասին ոստիկանությունը լռում է:
Սակայն, մեր տեղեկություններով, Արմեն Պետրոսյանը ժամանակին ամուսնացած է եղել մի թաթարուհու հետ, որից երեխա ուներ: Բաժանվելիս կինը զրկվել է մայրական իրավունքներից, որից հետո հեռացել է Հայաստանից: Եվ մահվան հավանական վարկած կարող է լինել վրիժառությունը:
Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, որի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ քննության ընթացքում հաշվի են առնվում բոլոր վարկածները. «Նրա հետ կապված ամեն ինչ` շրջապատը, շփումները, ստուգում է: Եթե մի բան էական եղավ գործի համար, անպայման դրան ընթացք է տրվում եւ մանրամասն ստուգվում»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի