|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ալիեւի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այսօր արդեն երրորդ անգամ Տավուշի ուղղությամբ հակառակորդի հարձակմանը:
«Ո՞ւր է Մինսկի խումբը
Հենց այս պահին ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից եւ տանկից։
Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ալիեւի գլխավորությամբ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էր կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։