կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-08 17:12
Աշխարհ

Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքը հավերժ չէ

Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքը հավերժ չէ

Մինսկի պաշտոնյաները պետք է պահպանեն Բելառուսը. Մինսկի ակտիվի հետ հանդիպման ժամանակ, ըստ yerkir.am-ի, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մի կարծեք, թե եկել եմ քարոզելու: Այո, ես եկել եմ ձեզ խնդրելու, որ պահպանեք այս երկիրը: Դե, մեկ էլ տեսար… Լսե՛ք, ես հո հավերժ չեմ, վաղը կարող եմ չլինել: Պահպանեք այս հողակտորը: Որովհետև եթե այն կորցնենք, մեզ ոչ ոք, մեզ Աստվածն էլ չի ների»,- նախագահի խոսքերն է մեջբերում EADaily-ն:

Ի դեպ, իշխանամետ «Պուլ պերվոգո» տելեգրամ-ալիքը, որը հրապարակել է Լուկաշենկոյի ելույթի այդ հատվածը, նշել է, որ նախագահն այդ հորդորն արել է «զրույցի փակ մասի ավարտին»:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական հերթական ընտրությունները: Դրանց մասնակցելու է նաև արդեն 26 տարի իշխանության ղեկին գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում երկիրը որևէ մեկին հանձնել: