կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 17:15
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեգամոլում» ռումբ չկա․ ահազանգը կեղծ էր

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԻՆ-ը՝ տեղազննությունից հետո։

ԱԻՆ Քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Գևորգ Մնացականյանը դեպքի վայրում լրագրողներին ասաց, որ ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել:

«Աշխատել է երեք կինոլոգիական խումբ, աշխատանքի արդյունքում որևէ վտանգավոր բան չի գտնվել: Աշխատանքներն ավարտվել են: «Մեգամոլ»-ն անցնելու է բնականոն աշխատանքի»,- ասաց նա:

«Մեգամոլ Արմենիայից» անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ 

Հիշեցնենք, որ սա օրվա ընթացքում արդեն երկրորդ ահազանգն էր՝ մոլերում ռումբի առկայության մասին։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը  ոստիկանությունից տեղեկություն էր ստացել թե՛ «Մեգամոլ Արմենիա», և թե՛ «Դալմա գարդեն մոլ» առևտրրի կենտրոններում ռումբեր լինելու մասին։ Ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին տարհանում։ Մի քանի օր առաջ ևս մեկ ռումբի առկայության մասին ահազանգ հնչեց «Երևան մոլի» վերաբերյալ։ Այնտեղ ևս, պարզվեց՝ դա կեղծ էր։

Մանրամասն՝ տեսանյութում․