|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Նոյեմբերի 28-ին` ժամը 14,18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արցախ բանկի» Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարհանել են բանկի աշխատակիցներին, շենքի բնակիչներին, մոտակա մանկապարտեզի աշխատակազմին ու երեխաներին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 15.19-ին աշխատանքներն ավարտվել են, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Հետաքրքրական է, որ ԱԻՆ-ի պատասխանից կես ժամ անց ոստիկանությունից yerkir.am-ին պատասխանեցին, որ դեպքի վերաբերյալ դեռևս որևէ նորություն չկա և խորհուրդ տվեցին զանգահարել կես ժամ հետո: