Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի խոսքով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է ստեղծել ֆինանսական հետաքննությունների միասնական մարմին, որը կփոխարինի տնտեսական հանցագործություններով զբաղվող բոլոր իրավապահ մարմիններին: Բացի այդ, Զելենսկին պատրաստ է դատական համակարգի հիմնարար բարեփոխում իրականացնել, որպեսզի վերջ դնի ապօրինություններին. այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Սաակաշվիլին մանրամասնել է՝ ինքը համողված է, որ Ուկրաինայի տնտեսական առաջընթացի հիմնական թշնամին իրավապահ համակարգն է՝ այդ թվում ՈՒԱԾ-ն, Գլխավոր դատախազությունն ու Հարկային ոստիկանությունը:
«Ուստի, նախագահը վճռական որոշում կայացրեց ստեղծել մեկ մարմին. դա պետք է ֆինանսական հետաքննությունների մի փոքր մարմին լինի: Մնացյալ ամենը վերացնել: Եվ հնարավորություն տալ բիզնեսին նորմալ զարգանալու՝ առանց այս մշտական հարկային ահաբեկչության», - ամփոփել է նա։